ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սկանդալները

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սկանդալները
11.06.2014 | 16:59

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիների տասը «սկանդալներին»` նախապես նկատելով. «Տիգրան Սարգսյանի կառավարությունն ամենասկանդալային կառավարությունն էր՝ ամենասկանդալային վարչապետով»:

Տասներորդ հորիզոնականում Փաշինյանն առանձնացրել է Տիգրան Սարգսյանի այն արտահայտությունը, թե պետք է հնարավորինս քիչ խոսել ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին: «Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 2009 թ. արձանագրեց 14,9% տնտեսական անկում»,- փաստեց Փաշինյանը: Իններորդ տեղում արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունն էր՝ «ղալլաթ անել»: 8-րդ հորիզոնականում նա հիշեցրեց Տիգրան Սարգսյանի՝ հարբած վիճակում հասարակության առաջ ելույթ ունենալը, սակայն վարչապետը մինչև վերջ էլ չասաց, որ հարբած է եղել:
7-րդ տեղում Տիգրան Սարգսյանի մեկ այլ հայտարարությունն էր, որն առնչվում էր արտագաղթին. «Ի՞նչ անեմ, ամեն ինչ անենք, որ մարդիկ չփախչե՞ն Հայաստանից, այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի»: Հետագայում նա հերքեց, որ նման բան է ասել: Հաջորդ սկանդալներն առնչվում էին գազի գնի թանկացման արդյունքում կուտակված, «թաքնված» պարտքին, արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի տեղադրմանը, «Նաիրիտ» գործարանի սնանկացմանը:
3-րդ սկանդալը, ըստ Փաշինյանի, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որ ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական: 2-րդը` Արարատյան դաշտի արտեզյան ջրերի անխնա օգտագործման թույլտվությունը: 1-ին տեղում Նիկոլ Փաշինյանը «դրեց» «օֆշորային» սկանդալը:
Վերջում խոսքը այսպես ամփոփեց պատգամավորը. «Այստեղ են ասել՝ կա՛նգ առ, երկրագո՛ւնդ, իջնող կա»:

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ